ԵՄ-ն Հայաստանին 43 մլն եվրո կտրամադրի
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում կնքել են երկու համաձայնագիր, որոնցով նախատեսվում է, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 43 մլն եվրո օժանդակություն: Տ. Սարգսյանի և Շ. Ֆյուլենի հանդիպումը լրագրողների հետ մի փոքր ձգձգվել է, որը Եվրոպացի դիվանագետը կատակեց՝ ասելով, որ ուշացումը նշան է այն բանի, թե որքան կարևոր ու բովանդակային քննարկումներ են ընթացել:
Ըստ Շ. Ֆյուլեի՝ վերջին տարիներին Հայաստանում դրական փոփոխություններ են արձանագրվել, ինչը նպաստել է լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնելու որոշմանը: Ըստ Շ. Ֆյուլեի՝ քննարկվել են նաև 2013 թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական խնդիրները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ ֆինանսական և տեխնիկական օժանդակութունը հնարավորություն է տալու էապես մեծացնել կառավարության կարողությունները, ինչպես ենթակառուցվածքների մասով , այնպես էլ դեմոկրատական ինստիտուտների կատարելագործման:
«Այս փաստաթղթեևրի ստորագրությունը նոր թափ է հավաքելու ԵՄ-ի հետ ինտեգրացման գործընթացներին»,- ասել է Տ. Սարգսյանը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի