Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Ասուլիսին արծարծվեցին զբոսաշրջությանը վերաբերող մի շարք պլաններ

Տնտեսություն

Սեպտեմբերի 27-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկո, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկով, Տուրիզմի հայկական ինստիտոուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանի մասնակցությամբ:

Ասուլիսի թեմաներն էին՝

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին նվիրված Հայաստանի տարածքում գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավ

«Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով և ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստ /18-19 հոկտեմբեր/

Զբոսաշրջության համաշխարհային օր

Հայաստանի տարածքում գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ դեսպանատան և հովանու ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը, Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի (ՏՌՄԱ) և Տուրիզմի հայկական ինստիտուտի (ՏՀԻ) (ՏՌՄԱ–ի մասնաճյուղ)՝ նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավը՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին:

Գիտարշավը կմեկնարկի Երևան քաղաքից և կընդգրկի Գյումրի, Դիլիջան, Սևան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական, Էջմիածին քաղաքները /1600կմ/:

Արշավի հիմնական խնդիրներից մեկը երիտասարդական զբոսաշրջության զարգացումն է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը աջակցելու նպատակով։

Այն նաև նպատակ ունի բացահայտել նոր զբոսաշրջային ռեսուրսներ, նպաստել նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորմանը և ռուսական շուկային պատշաճ ներկայացմանը:

Գիտարշավի ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացված հայ և ռուս եկեղեցիների բարեկամության, ինչպես նաև կրոնական սրբավայրերի բացահայտման և զբոսաշրջային երթուղիներում դրանց ընդգրկման խնդիրներին:

Գիտարշավի ընթացքում հավաքագրված նյութերը կուսումնասիրվեն, դրանց հիման վրա կպատրաստվի գիտական արդյունքների հաշվետվություն, որը կուղարկվի ռուսական և հայկական աշխարհագրական ընկերություններ և ՅՈՒՆԵՍԿՕ, կհրատարակվի մենագրություն:

Զբսաշրջության համաշխարհային օր

Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդն Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքում 1979թ. սեպտեմբերին կայացած իր 3-րդ նստաշրջանի ընթացքում առաջարկեց յուրաքանչյուր տարի հիշատակել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության հաստատման օրը (1970թ. սեպտեմբերի 27-ին):

Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է՝ բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ: Հայաստանը 1997 թվականից դառնալով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ շարունակական հետևում է վերջինիս կողմից միջազգայնորեն ընդունված ընդհանուր մոտեցումներին. 2009 թվականից զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնակատարությունը ընդգրկվում է ՀՀ զբոսաշրջության տարեկան զարգացման ծրագրերում (որոնք հաստատվում են ՀՀ կառավարության որոշմամբ):

Այս տարի զբոսաշրջության համաշխարհային օրը նշվելու է հոկտեմբերի 1-ին:

Միջոցառման շրջանակներում արդեն 4-րդ տարին է զբոսաշրջության բնագավառի մի շարք հաստատություններ և նվիրյալներ' ոլորտում նշանակալից ներդրումների և ձեռքբերումների համար պարգևատրվում են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և ՀՀ էկոնոմիակայի նախարարի շնորհակալագրերով:

Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կկայանա «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով:

Համաժողովի նպատակն է՝ ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը, ինչպես նաև հրապարակել հռչակագիր (Երևանյան հռչակագիր)՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ՝ խրախուսելով պատասխանատու զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։

Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժեվորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի նաև հատուկ նստաշրջան՝ նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը, որի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ կազմակերպություններին, ասոցիացիաներին, կառաջարկվի ստորագրել Private Sector Commitment to the UNWTO Global Code of Ethics for Tourism(մասնավոր հատվածի՝ զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում) փաստաթուղթը:

Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների/ ծրագիր, քննարկումների թեմաներ, ելույթներ և այլն/ համար կարող եք այցելել www.tourismevents.am պաշտոնական կայքէջը, որը հատուկ գործարկվել է համաժողովի համար:

Վիճակագրական տվյալներ

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2012թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 281034 զբոսաշրջիկներ, կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.1%:

Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2012թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 20.5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.9%-ը՝ ԵՄ երկրներին և 42.6%՝ այլ երկրներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված