ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՕՄ ատենապետուհիներին
Սփյուռք
Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանին, ՀՕՄ –ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանին, կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանին, Ալեսյա Բեջանյանին:
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի առաջնահերթորեն քննարկվեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող խնդիրները: Նախարարը ՀՕՄ-ուհիներին հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող բոլոր խնդիրները ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, և որ ՀՀ սփյուռքի նախարարությունը տիրապետում է Սիրիայից ժամանած հայրենակիցներին վերաբերող ողջ տեղեկատվությանը և շարունակում է հանդես գալ նրանց կեցությունը Հայաստանում հնարավորինս դյուրացնող նախաձեռնություններով:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման պայմանավորվածություն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան