Մի՛ գնեք սեպտեմբերի 15-ի «ԵԹՖ» մակնշմամբ ձվերը
Տնտեսություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակում շեղումներ են հայտնաբերվել:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի հետևյալ ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ, սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն, առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ) որոնք կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների պատճառ դառնալ:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոնշյալ խմբաքանակի ձվերը: Այս մասին հայտնել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի