Google-ը համաձայնվել է արգելել «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը ՌԴ-ում
Ռուսաստան
Google-ի ռուսական ներկայացուցչությունը հայտարարել է, որ պատրաստ է դատարանի որոշման համաձայն արգելափակել երկրի տարածքում «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է РБК daily-ն` հղում կատարելով ռուսական Google-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ինեսա Պոգորժելսկայային:
Վերջինս նշել է, որ եթե դատարանի որոշմամբ տեսահոլովակը անօրինական համարվի, ապա Google-ը կարգելափակի այն:
Ավելի վաղ Գրոզնիի Լենինյան շրջանային դատարանը հակաիսլամական տեսահոլովակը ճանաչել էր ծայրահեղական: Դա նշանակում է ամբողջական արգելք ֆիլմի վրա ողջ ՌԴ տարածքում: Տեսահոլովակը հայտնվել էր Google-ին պատկանող YouTube հոսթինգին: Ընկերությունը հրաժարվել էր հեռացնել այն կայքից, պատասխանելով, որ այն չի խախտում իր օրենքները, սակայն միաժամանակ արգելափակել է նրա հասանելիությունը մի շարք իսլամական երկրներում:
Այս պահին մասնավորապես ՌԴ-ում YouTube-ը արգելափակված է Չեչնիայում և Դաղստանի որոշ շրջաններում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)