Գյուղմթերքների տոնավաճառներն ակտիվ գործունեություն են ծավալում
Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Երևանում կազմակերպված գյուղմթերքների տոնավաճառներն ակտիվ գործունեություն են ծավալում: Ըստ նրա՝ Տոնավաճառին մասնակցում են 150-200 գյուղացիական տնտեսություններ, իսկ օրական սպառվում է 50-60 տոննա գյուղմթերք:
Ռ. Մակարյանը նշել է, որ գյուղացիներին տրամադրվում են կշեռքներ, տաղավարներ, արտահագուստ և սայլակներ: Նա ասել է նաև, որ մտադրություն ունեն մյուս տարի այլ վարչական շրջաններում նույնպես կազմակերպել այդպիսի տոնավաճառներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն