Սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% աճ
Տնտեսություն
2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%:
Այս տավա սեպտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95.4%, ոչ պարենային ապրանքներինը՝103.9%, ծառայությունների սակագներինը՝ 101.6%:
2012թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է սպառողական գների 0.2% միջին ամսական նվազում (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցվել է 0.1% հավելաճ):
Սույն թվականի սեպտեմբերին, 2011թ. սեպտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 105.7%, ծառայությունների սակագներինը՝ 102.1%, իսկ հունվար-սեպտեմբերին, 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 102.3%, 101.9%, 104.2% և 102.1%:
2012թ. սեպտեմբերին, 2010թ. համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 107.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 109.3%, ծառայությունների սակագներինը՝106.0%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.2-1.0% հավելաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Վանաձոր, Դիլիջան և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.9%-ով:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի