Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց «Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ 

Այս տարվա սեպտեմբերին պարենային ապրանքները թանկացել են 1.1%-ով

Տնտեսություն

2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 1.5-10.7% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-10.7% գնաճ, 3-ում՝4.0-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 9.7% գնանկում, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ 10.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 2.2-17.9%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել է ք. Վաղարշապատում), իսկ մեկում գրանցվել է 0.9% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 11.8 %-ով:

Այս տարվա սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:

2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բարձր տեսակի ալյուրի գինն աճել է 1.7%-ով, առաջին տեսակի ալյուրինը՝ 1.0%-ով, բարձր տեսակի հացինը՝ 1.4%-ով, առաջին տեսակի հացինը՝ 1.5%-ով, լավաշինը՝ 0.8%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ նշված ապրանքատեսակների գնաճը կազմել է համապատասխանաբար 17.3%, 8.9%, 7.2%, 3.7% և 4.6%:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.6-2.5% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1.6 %-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝1.5% գնաճ:

Այս տարվա սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 6.2%-ով, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ գրանցվել է 1.0% գնաճ:

2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.2%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, հրուշակեղենի՝ 0.2%, ոչ ոգելից խմիչքի՝ 0.2%, կաթնամթերքի 0.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին, 2011թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 13.2%, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ 4.0% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի գները նվազել են 15.1-0.8%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում), իսկ մյուս 2 բնակավայրերում գրանցվել է 0.3-4.9% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.4%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին, 2011թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 3.5% գնաճ, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնանկում: 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի, տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 3.8%, 1.1% և 0.9% գնանկում: Միաժամանակ, թռչնի մսի գինն աճել է 1.1%-ով, հավի բդինը՝ 1.6%-ով, խոզապուխտինը՝ 1.9%-ով,բաստուրմայինը՝ 4.4%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.9-0.1%-ով, մյուս 4-ում գրանցվել է 0.1-1.4% գնաճ:

Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի 0.3% գնանկում, իսկ այլ մթերքի ու ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահինԻրանի ԱԳՆ․ իրանական նավերի վրա ԱՄՆ-ի հարվածները հանգեցնում են իրավիճակի սրմանըԻրանը Հորմուզի նեղուցից դուրս նավերի համար նոր արգելված գոտի է սահմանելՄոլդովան հրաժարվել է ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաձայնագրիցՈրբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է ՓաշինյանինՖիլիպ Կիրկորովը 10 մլն ռուբլի է ծախսել ընտանեկան հուշահամալիրի կառուցման համար
Ամենադիտված