ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.5%-ով
Տնտեսություն
2012թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ: Միաժամանակ, արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը (սեպտեմբերի 1-28-ի դրությամբ) նվազել է 0.5%-ով (ՀՀ դրամն արժևորվել է):
Այս տարվա սեպտեմբերին, 2011թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գները նվազել են 1.5%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 6.7%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.6% և 3.3%-ով: 2012թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 408.77 դրամ, ինչը 9.8%-ով գերազանցել է 2011թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը (372.28 դրամ):


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի