Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Ավարտվեցին 2011թ. պետբյուջեի քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում

Տնտեսություն

Սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության եւ կադաստրի ոլորտները, եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրին ծախսերի ուղղվածությունն ըստ ոլորտների:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրին եկամուտների ձեւավորման, հարկային եւ մաքսային քաղաքականության 2011 թ. առանձնահատկությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2011 թվականին կազմել են 3,565 մլրդ դրամ՝ ներառյալ պետական պահուստային ֆոնդից հատկացված 53,8 մլն դրամը: Ընդհանուր կատարողականը կազմել է 95,2 %: Իրականացվել է 14 ծրագիր:

Վառելիքի եւ էներգետիկայի բնագավառի ծախսերը 2011 թվականին կազմել են 5.5 մլրդ դրամ՝ 63.2%-ով գերազանցելով ծրագրով նախատեսվածը:

Միջուկային վառելիքի ծախսերը կազմել են 190.7 մլն դրամ, վառելիքի այլ տեսակների ծախսերը՝ 3.6 մլրդ դրամ՝ մոտ 2.5 անգամ գերազանցելով նախատեսվածը: Կատարված հատկացումների հաշվին ֆինանսավորվել են արտաքին աջակցությամբ իրականացվող 3-ական վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր: Մասնավորապես Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված 123 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2.5 մլրդ դրամ, իսկ ԳԶՎԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 1.2 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրվածի 101.7%-ը:

Քաղաքաշինության նախարարության ծախսերը կազմել են 38,47 մլրդ դրամ, իսկ պետական պահուստային ֆոնդից տրամադրվել է 548 մլն դրամ: Իրականացվել է 23 ծրագիր:

Բնակարանային շինարարությանը տրամադրվել է շուրջ 25.8 մլրդ դրամ՝ ամբողջությամբ կատարելով ծրագիրը: 2010 թվականի համեմատ ծախսերն աճել են 2.2%-ով կամ 550.4 մլն դրամով: Ծրագրի շրջանակներում կատարվել են Գյումրիում 1200 բնակարանների կառուցման, Անի թաղամասում տարածքների (400 բնակարանների) կառուցապատման, Ախուրյան գյուղում 182 բնակարանների եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 354 բնակարանների շինարարության աշխատանքները:

Տրանսպորտի բնագավառում ծախսերը կազմել են 30.4 մլրդ դրամ՝ ապահովելով 61.4% ծրագրի կատարում: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:

Ճանապարհային տրանսպորտի ծախսերը կազմել են 24.6 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրվածի 64%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 11 ծրագրեր:

Կապի ոլորտում ծախսերը ֆինանսավորվել են 400.9 մլն դրամի չափով, ինչը 2010 թվականի համեմատ գրեթե չի փոփոխվել:

Պետական պահուստային ֆոնդերից լրացուցիչ տրամադրվել է 1,156 մլրդ դրամ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2011 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 416, 499 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ 216 մլն դրամ, որոնք հիմնականում ուղղվել են պահպանման ծախսերին: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրվել է 341,8 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 93,8%: Պահուստային ֆոնդից ոլորտին լրացուցիչ հատկացվել է 203,6 մլն դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձան եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականության՝ 2011 թ. առանձնահատկություններին:

2011 թվականին գրանցվել է 4.6% տնտեսական աճ, արտահանման աճ՝ 27.7%, ներմուծման աճ՝ 10.7%, պետական բյուջեի եկամուտների անվանական աճ՝ 12.9%, ծախսերի գծով անվանական աճ՝ 3.4%:

2011 թվականին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3817.3 մլրդ դրամ, ընդ որում, իրական ՀՆԱ-ն աճել է 4.6%-ով: Աճը գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ շինարարության, որը նվազել է 12.3%-ով:

Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով, ելնելով 4.6% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 852.4 մլրդ դրամ եկամուտներ, որից 796.4 մլրդ դրամը՝ սեփական եկամուտների, 56 մլրդ դրամը՝ արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.7 մլրդ դրամով (3.6%-ով) եւ կազմել շուրջ 883.2 մլրդ դրամ, որից 818.5 մլրդ դրամը՝ սեփական եկամուտներից, 64.6 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհներից: 2011 թվականի փաստացի եկամուտները կազմել են 880.9 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 100.4 մլրդ դրամով կամ 12.9% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.7% ով՝ պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների կատարողականով, որը կազմել է 91.9%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 5.2 մլրդ դրամ: Առանց արտաբյուջետային եկամուտների, պետական բյուջեի ընդհանուր եկամուտների կատարողականը կազմում է 99.9%:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի եկամուտների 74.2%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 654 մլրդ դրամ եւ 0.1% ով գերազանցել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից 631.6 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 22.4 մլրդ դրամը՝ պետական տուրքերը:

2010 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 10.1% ով կամ 59.9 մլրդ դրամով: Հարկերի աճը հիմնականում ապահովվել է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի եւ մաքսատուրքի մուտքերի հաշվին:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել ավելացված արժեքի հարկից՝ 328.5 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ հարկային եկամուտների 52%-ը, շահութահարկից՝ 97.8 մլրդ դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 15.5%-ը, եկամտահարկից՝ 81.2 մլրդ դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 12.9%-ը, մաքսատուրքից՝ 36.3 մլրդ դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների 5.7%-ը, հաստատագրված վճարներից (առանց ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի ու դիզելային վառելիքի հաստատագրված վճարների)՝ 20.7 մլրդ՝ ապահովելով հարկային եկամուտների 3.3%-ը, բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից՝ 12.2 մլրդ դրամ, այլ հարկերից՝ 15.4 մլրդ դրամ, պետական տուրքերից՝ 22.4 մլրդ դրամ՝ ապահովելով պետական բյուջեի եկամուտների 2.5%-ը:

2011 թվականին պարտադիր սոցիալական ապահովության վճարների բյուջետային եկամուտները կազմել են 123.4 մլրդ դրամ՝ ապահովելով 100% կատարողական:

2011 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 44 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5%-ը:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,001.1 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրը ավելացվել է 40.9 մլրդ դրամով (4.1% ով) եւ կազմել շուրջ 1,042.0 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 986.5 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 94.7% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ եւ առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաեւ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:

Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:

Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովները շաբաթվա ընթացքում հրավիրած նիստերում (յուրաքանչյուրն իրեն վերապահված ոլորտների մասով), հավանություն էին տվել «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներն ամփոփելուց հետո՝ սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես հավանություն տվեց բյուջեի տարեկան հաշվետվությանը՝ առաջարկելով այն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված