Pussy Riot ի դատավարությունը հետաձգվել է 10 օրով
Ռուսաստան
Մոսկվայի պետական դատարանը հետաձգել է Pussy Riot խմբի դատավարությունը մինչև հոկտեմբերի 10-ը:
Ավելի վաղ դատավորը համաձայնել էր խզել խմբի անդամ Եկատերինա Սամուցևիչի և նրա փաստաբան Վիոլետա Վոլկովայի պայմանավորվածությունը: Այդ մասին միջնորդություն է ներկայացրել հենց ինքը՝ մեղադրյալը՝ հայտարարելով, որ նրա և իր փաստաբանի դիրքորոշումները չեն համընկնում: Նա չի պարզաբանել սակայն, թե կոնկրետ ինչ տարաձայնության մասին է խոսքը:
Pussy Riot խմբի երեք անդամները դատապարտվել են երկու տարվա ազատազրկման՝ Մոսկվայում Քրիստոս Ամենափրկչի տաճարում կատարած խուլիգանության մեղադրանքով: Մոսկվայի պետական դատարանը հետաձգել է Pussy Riot խմբի դատավարությունը մինչև հոկտեմբերի 10-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)