Ռուսաստանն իր քաղաքացիների բաժանում է 100 հազար ռուբլի նոր կյանքի համար
Ռուսաստան
Ռուսաստանը սոցիալական պայմանագրի հիմունքներով կհատկացնի 30-100 հազար ռուբլի իր այն քաղաքացիներին, որոնք հայտնվել են սոցիալապես բարդ իրավիճակում: Այդ մասին գրում է «Российская газета»՝ հղում կատարելով Պետդումայի աշխատանքի և սոցիալան հարցերով հանձնաժողովի նախագահ Գալինա Կարելովային:
Սոցիալական այս պայմանագիրը նախատեսում է օգնություն ցուցաբերել քաղաքացիներին նոր կյանք սկսելու համար: Դնելով իրենց ստորագրությունn այդ պայմանագրի տակ՝ քաղաքացիները պարտավորվում են ծախսել պետության կողմից տրամադրվող գումարն ըստ նշանակության: Գումարի չափը որոշում է այն շրջանը, որտեղ որ կնքվում է պայմանագիրը:
Պայմանագիրը կարող է կնքվել 3-6 ամիս ժամկետով՝ մինչև մեկ տարի երկարաձգվելու պայմանով: Գումարը կարող է ծախսվել մասնագիտական վերապատրաստման, սեփական բիզնեսի կազմակերպման կամ ասենք աշխատանքի տեղավորման համար:
Օրենքի նախագիծը Դումայում ընդունվել է առաջին ընթերցմամբ և կարող է ուժի մեջ մտնել արդեն 2013 թ.:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)