Որոշ ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացվելո՞ւ են
Տնտեսություն
Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության քննարկման է ներկայացվելու «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներում ավելացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի և Լոռու մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման ու կոյուղու համակարգերի վերականգնման վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրվող ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշիռներում որպես պետական բաժնեմաս ներդնելու և ճիշտ հաշվապահական ձևակերպումներ տալու հանգամանքով, քանի որ ընկերությունների համար վարկային ծրագրերի համար նախատեսված ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ընկերություններին պետք է տրամադրվեն անհատույց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող սակագների հաշվարկների հիմքում նմանատիպ ծախսեր նախատեսված չեն:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի