Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում 

Տեղի կունենա Արենի գինու փառատոնը

Տնտեսություն

«Արենի Փառատոն» հիմնադրամը ՀՀ կառավարության 2011թ-ի դեկտեմբերի 22-ի N1857-Ն որոշմամբ հաստատված «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012թ. ծրագրի շրջանակներում, ՀՀ Էկնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ հոկտեմբերի 6-ին կազմակերպում է ավանդական դարձած Արենի գինու փառատոնը:

Փառատոնի կազմակերպման նպատակն է՝ խթանել գյուղական տուրիզմի զարգացումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները, նպաստել Արենի համայնքում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնը նաև միտված է ներկայացնելու Հայաստանը միջազգային և ներքին զբոսաշրջության շուկայում՝ որպես գրավիչ զբոսավայր, ինչպես նաև միջազգային գինեգործության շուկայում՝ որպես գինեգործության օրրան և գինեգործության մշակույթի կարևորագույն վայր:

Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին: Անցած երեք տարիների ընթացքում այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:

2011թ.-ին Գինու փառատոնի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 6000 հոգի: Միջոցառումը լուսաբանվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռուստաալիքներով, տպագիր և առցանց լրատվաամիջոցներով (Журнал Ереван, OРТ, CNN, YouTube, Facebook և այլն):

2012թ.-ին Գինու փառատոնին կմասնակցեն Իտալիայի սոմելիեների, հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի (FISAR) անդամ, 2011թ.-ին ֆեդերացիայի կողմից լավագույն սոմելիե ճանաչված Լուկա Կանապիկին, ինչպես նաև Ֆրանսիայում, 2008թ.-ին «Gault Millau» պարբերականի կողմից տարվա լավագույն սոմելիե ճանաչված, 2011թ.-ին Արենի գինու փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Սերժ Ղուկասյանը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Փառատոնի ծրագիրն ընդգրկում է.

  • Բացման հանդիսավոր արարողություն
  • Գինեգործական ընկերությունների տոնական շքերթ
  • Գործարանային և տնային արտադրության գինիների ցուցահանդես-վաճառք
  • Գործարանային և տնային արտադրության պանիրների ցուցահանդես-վաճառք
  • Գորգերի ցուցահանդես
  • Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ
  • Փակման հանդիսավոր արարողություն Մրցույթներ.
  • «Հայաստանը ձեր աչքերով» լավագույն գինու պիտակի մրցույթ (գծանկար)
  • Արտադրողների շրջանում «Ոսկե տակառիկ 2012» լավագույն գինու մրցույթ
  • Տնական գինի արտադրողների մրցույթ

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Հայաստանը հայտնի է որպես գինեգործության հնագույն կենտրոն և, ըստ մասնագետների, դրա վկայությունն է Հայաստանի տարածքում խաղողի 500 տեղական սորտերի առկայությունը: Գինու արդյունաբերական արտադրությունը Հայաստանում սկսվել է 1870-ական թվականներին: Խորհրդային իշխանության տարիներին գինեգործությունը Հայաստանում մեծ զարգացում է ապրել:

Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական գինու արտադրությունը ժամանակավոր անկում է ապրել, սակայն վերջին տարիներին Հայաստանի գինու արտադրողները սկսել են վերականգնել խաղողի այգիները և հիմնադրել նոր գործարաններ: Տնտեսության զարգացումը նոր շունչ է տվել Հայաստանի գինու արդյունաբերական արտադրությանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Ամենադիտված