Տնտեսական աճն արդեն 7% է
Տնտեսություն
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2011-ի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ ՀՀ տնտեսական աճը 2012-ին կազմում է արդեն 7%: Նման տեսակետ հայտնելու համար ՀՀ վարչապետի համար հիմք են հանդիսացել տնտեսական ակտիվության վերաբերյալ ամսական վիճակագրական ընթացիկ հրապարակումները:
ՀՀ վարչապետն իր ելույթի ժամանակ նշել է, որ 2011թ.-ին առաջնահերթ խնդիր էր համարվում շարունակական աճի ապահովումը: 2009թ.-ին ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ՀՀ կառավարությունը մշակել և իրականացրել է հակաճգնաժամային քաղաքականություն՝ ապահովելու տնտեսության դիվերսիֆիկացիան: Տ. սարգսյանը նշել է նաև, որ անցում են կատարել արդյունաբերական քաղաքականության:
ՀՀ վարչապետն իր ելույթի ժամանակ նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձրել բիզնես միջավայրի բարելավմանը՝ չնայած դեռ շատ խնդիրներ կան այդ բնագավառում:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի