Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Հրանուշ Հակոբյանը պաշտոնական այցով Իրանում էր

Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցելու Իրանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ ամյակին նվիրված միջոցառումներին, հանդիպելու իրանահայ գործիչներին, լսելու իրանահայ համայնքի մտահոգություններն ու խնդիրները:

Թեհրան կատարած այցի շրջանակներում նախարար Հ. Հակոբյանը եղավ Թեհրանի առաջին հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում, մասնակցեց սուրբ պատարագին: Այնուհետև այցելեց «Էլպիս Ֆերեհյան» մանկապարտեզ և ծանոթացավ մանկապարտեզի 70-ամյա անցյալին, ներկա աշխատանքներին:

«Ալիք» օրաթերթի խմբագրատանը կայացած հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ խմբագրության, տպարանի գործունեությանը: Քննարկվեցին այն հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են Իրանում գործող հայկական թերթի առջև: Նախարարն արժևորեց թերթի գործունեությունը՝ որպես հայապահպանության ու ազգային գիտակցության կարևորագույն գործոն:

Նախարար Հ. Հակոբյանը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանատան աշխատակազմի ընկերակցությամբ այցելեց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան: Ազգային առաջնորդարանի դահլիճում ողջույնի խոսք ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ունեցած ելույթում նախարար Հ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց Իրան կատարած այցի կապակցությամբ՝ կարևորելով Իրան-Հայաստան բարձր մակարդակի հարաբերութոյւնները: Նախարարը ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծավալած աշխատանքները՝ կարևորելով Սփյուռքի դերն ու գիտական, մասնագիտական ներուժի պատշաճ օգտագործումը: Նախարարը կարևորել է իրանահայ համայնքի պատմությունը գրի առնելու անհրաժեշտությունը: Հանդիպման վերջում նախարարը ոսկե մեդալով պարգևատրեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հարավային իրանահայության գործող պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին հանձնեց պատվոգիր, Թ. Հ. Թ. Պատգամավորական ժողովի ատենապետ Գևորգ Աբուլյանին պարգևատրեց Վ. Սարոյանի անվան, Թ. Հ. Թ խորհրդի ատենապետ Էդուարդ Բաբախանյանին՝ Արշիլ Գորկու անվան մեդալներով:

Նախարար Հակոբյանը իրանահայ բանաստեղծ Վարանդ Քեշիշյանին հանձնեց ՀՀ նախագահի կողմից տրված Մովսես Խորենացու անվան շքանշանը:

Հաջորդ օրը ՀՀ սփյուռքի նախարարին ընդունեց իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Սեյեդ Մուհամմադ Հուսեյնին: Հանդիպման ընթացքում իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարն անդրադարձավ իրանահայ համայնքին՝ մատնանշելով այն հատուկ հարգանքը, որն իրանցիները տածում են հայերի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով անդրադարձավ իրանահայ համայնքի դերակատարությանը՝ Իրան-Հայաստան բարեկամական սերտ հարաբերությունների կայացման և պահպանման հարցում:

Հոկտեմբերի 1-ին Սպահանի հայոց Թեմական խորհրդի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եղավ Նոր Ջուղայում: «Արարատ» միության մարզասրահին կից բացօթյա տարածքում տեղի ունեցած հանդիսության ժամանակ Սպահանի Հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասյանը խորհրդանշական համարեց նախարարի՝ նախարարության հիմնադրման քառամյակի օրը:

Ներկաներին իր պատգամն ուղղեց նախարար Հրանուշ Հակոբյանը՝ դրվատանքով արտահայտվելով Նոր Ջուղայի և նորջուղայեցու մասին՝ կարևորությամբ ընդգծելով անկախության 21 տարիների ընթացքում հաղթահարած մի շարք դժվարություններ և ձեռքբերումներ. «Մենք այսօր կարողացել ենք աշխարհին ներկայանալ որպես վստահելի և հուսալի գործընկեր: Այսօր աշխարհում Հայաստանի Հանրապետության անունը տալիս են հարգանքով ու հպարտությամբ, և այս ամենը այն պատճառով, որ մեր կողքին է Հայկական Սփյուռքը»:

Միջոցառման ավարտին նախարարը ոսկե մեդալներով պարգևատրեց Սպահանի հայոց թեմի ատենապետ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանին և Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասյանին, պատվոգրեր շնորհեց Պատգամավորական ժողովի դիվանի և Կրոնական խորհրդի ատենապետ Աշոտ Դավթյանին և Արշալույս Խուդավերդյանին, իսկ Վ. Սարոյանի անվան մեդալներով՝ վաստակավոր ուսուցիչ Լևոն Մինասյանին և գրող-բանաստեղծ Ազատ Մադաթյանին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված