Պուտինը ստորագրել է ընտրությունների անցկացման միասնական օրվա մասին օրենքը
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը սահմանում է ընտրությունների անցկացման միասնական օրը սեպտեմբերի երկրորդ կիրակին, հայտնում է РИА Новости-ն: Համապատասխան փաստաթուղթը զետեղված է Կարգավորման եւ վարչական ակտերի բանկում:
Մոտակա ընտրությունները կայանալու են 2012թ. հոկտեմբերին, իսկ հաջորդները կայանալու են սեպտեմբերին, քանի որ օրենքն ուժի մեջ է մտնում 2012թ. նոյեմբերի մեկից:
Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների տարում ընտրությունների միասնական օրը չի արգելվելու և անցացվելու է սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այսպիսով, նախագահական ընտրությունները չեն համատեղվելու ուրիշ այլ ընտրությունների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)