Ազգային խորհրդի ժողով. Կոչ ժխտողականության դեմ պայքարում
Հայկական աշխարհ
Խորհուրդը, որը համակարգում է ֆրանսահայ ընկերությունները, գումարել է Ազգային խորհրդի ժողով, որի ընթացքում որոշել է որդեգրել սկզբունքներ, որոնք կնպաստեն Ֆրանսիայի տարածքում հայերի միասնականության ամրապնդմանը, կազմակերպվածությանն ու ազդեցության հզորացմանը։
Այժմ Ազգային խորհուրդն ունի 27 անդամ՝ նախկին 18-ի փոխարեն։ Խորհուրդն Ալեքսի Գեովջյանին է վստահել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ Ֆրանսիայում նախանշված միջոցառումների գլխավոր ուղղությունները ներկայացնելու պատասխանատվությունը։
Ազգային խորհուրդը կոչ է արել համայն հայությանը՝ լինել ակտիվ ժխտողականության դեմ պայքարում և հասնել օրենքի ընդունմանը. այս պարտավորությունը հանձն են առել Ֆրանսիայի Հանրապետության նախագահը եւ կառավարությունը:
Եվ վերջապես, Ազգային խորհուրդն ընտրել է նոր վարչություն՝ Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի համանախագահությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ