Մարզային խնդիրների լուծման համար ավելի քան 10 մլրդ դրամ է տրամադրվում
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը ՀՀ մարզերին՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։ Այդ գումարն ուղղվելու է մարզերում առկա մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային օբյեկտների շինարարության և այլ ուղղություններով։ Որոշմամբ հատկացված գումարով հնարավոր կլինի ընթացիկ տարում ավարտել ծրագրերով նախատեսված օբյեկտների շինարարությունը։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է համագործակցել համապատասխան նախարարությունների հետ, բերել է դպրոցաշինության ոլորտի օրինակը, որտեղ աշխատանքային խումբ է ստեղծվել ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավորությամբ։ «Անհրաժեշտ է համագործակցել նաև քաղաքաշինության նախարարության և այն գերատեսչությունների հետ, որոնք առնչվում են ծրագրերին. նրանք պետք է տեղյակ լինեն գումարների ծախսման մասին», - ասել է վարչապետը։
2012 թվականին Կոտայքի մարզի Գառնիի միջնադարյան կամրջի, Սյունիքի մարզի Կուրիսի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, Որոտնավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու և սրահի ծածկի, Լոռու մարզի Աքորիի Բգավոր եկեղեցու, Լոռի Բերդ համայնքի «Լոռի բերդ» ամրոցի, Ալավերդի համայնքի Սանահինի վանքային համալիրի, Արագածոտնի մարզի Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Բջնի ամրոցի արևմտյան զույգ պարսպապատի ու գաղտնուղու, մի շարք այլ օբյեկտների ամրակայման և վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար կառավարության որոշմամբ հատկացվել է համապատասխան գումար։
Գործադիրը որոշել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» ՓԲԸ-ին՝ շենքի պատմամշակութային և արտաքին տեսքը պահպանելու պայմանով։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի