Հանրային հեռուստատեսության խորհուրդը գլխավորել է Օլեգ Տաբակովը
Ռուսաստան
Հոկտեմբերի չորսին Հանրային հեռուսատեսության խորհրդի նախագահ է ընտրվել դերասան և Չեխովի անվան Մոսկովյան գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը, այդ մասին հայտնում է Lenta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Հանրային հեռուստատեսության խորհրդի կազմում կա 25 անդամ։ Նրանց ընտրել է Հանրային խորհուրդը, իսկ 2012 թվականի հուլիսին այդ կազմը հաստատել է Ռուսաստանի նախագահը։
Նախագահի հրամանագրի համաձայն՝ խորհրդի անդմաները ընտրվում են հինգ տարով և աշխատում անվարձահատույց հիմքերով։
Ֆինանսական, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության գործունեության հիմնական ուղղություններով կզբաղվի վերահսկողության խորհուրդը։
Հանրային հեռուստատեսությունը կախված չի լինի գովազդից ստացվող եկամուտներից, ինչը հնարավորություն կտա հեռուստաալիքով ցուցադրել կարևոր հասարակական և սոցիալական հաղորդումներ։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին նշանակում է Ռուսաստանի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)