Ադրբեջանից բռնագաղթվածները սեփականաշնորհել են իրենց կացարանները
Տնտեսություն
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությունը' ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N11 ուսանողական հանրակացարանի 411-րդ սենյակում բնակվող 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Սոնյա Խաչատրյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր զբաղեցրած բնակելի տարածքը։
Հաջորդ որոշմամբ և նույն հիմքով վերը նշված, ինչպես նաև Թբիլիսյան խճուղի 5 հասցեի հանրակացարաններում բնակվող՝ Ադրբեջանից բռնագաղթած ևս չորս անձանց սեփականաշնորհվել են իրենց զբաղեցրած տարածքները։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի