Ազգային հիփոթեքային ընկերությունը անվանական պարտատոմսեր է թողարկել
Տնտեսություն
Ս.թ. հոկտեմբերի 4-ից «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվելու են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ազատ Cbond հարթակում:
Այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.5533% տարեկան եկամտաբերությամբ 5,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB3 բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 25-ին Ազգային հիփոթեկային ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում՝ 477,084,616.89 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5533% միջին կշռված եկամտաբերությամբ և 9.755% կտրման եկամտաբերությամբ:
ԱՀԸ-ի պարտատոմսերի նախորդ՝ (NMCCB1) և երկրորդ (NMCCB2) թողարկումը նույնպես տեղաբաշխվել և թույլատրվել էին առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում: 24.05.2012թ. ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից, իսկ երկրորդ թողարկումը կշրջանառվի Բորսայում մինչ 07.12.2012թ.:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի