Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից արձակված արկը խոցել է ազգությամբ հայերի տունը. կան զոհեր (տեսանյութ)
ՏեսանյութերՄարիուպոլում Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված արկը խոցել է ազգությամբ հայերի տունը: Տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում տղամարդը ներկայանում է որպես ՀՀ քաղաքացի Ավագյան Հրանտ Սեդրակովիչ: Նրա խոսքով` ինքն արդեն 6 տարի է, ինչ ապրում է Ուկրաինայում:
Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով զոհվել են նրա կինը և վերջինիս քույրը, տղամարդու խոսքով` իրենց իրերը հավաքելու ժամանակ։
Մինչ այժմ նա տեղեկություն չունի՝ իր երեք երեխաները ողջ են, թե ոչ։ Հրթիռակոծության ժամանակ նա ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից