Ռուսական զորքերը ոչնչացրել են «Աջ սեկտորի» բազային ճամբարը (տեսանյութ)
ՏեսանյութերԴոնցկի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում Ռուսական զորքերը ոչնչացրել են «Աջ սեկտորի» բազային ճամբարը՝ օգտագործելով բարձր ճշգրտության հրթիռներ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի շրջանի Նովոգրոդովկա բնակավայրի տարածքում ոչնչացվել է «Աջ սեկտորի» նացիստների ահաբեկչական կազմակերպության հենակետային ճամբարը»,- ասել է նա։
Բացի այդ, ապրիլի 11-ին ռուս զինվորականները «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգով գրոհել են Չասով Յար քաղաքի մոտ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետը։
Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում ռուսական ավիացիան ոչնչացրել է 42 ուկրաինական օբյեկտ։ Դրանց թվում են՝ 3 հրամանատարական կետ, 2 ռադիոլոկացիոն կայան՝ լուսավորության և ուղղորդման համար, 1 վառելիքի պահեստ, 35 հենակետ և տարածքներ, որտեղ կենտրոնացված է ուկրաինական ռազմական տեխնիկան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից