«Հայաստան» խմբակցությունը մեկնում է Արցախ (տեսանյութ)
Տեսանյութեր«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է.
««Հայաստան» խմբակցությունը մեկնում է Արցախ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են հերթական քառօրյան և պատրաստվում են այսօր մեկնել Արցախ։
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», - ԱԺ ամբիոնից հայտարարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից