«Դուք սա եք, սա է ձեր դեմքը ու սրանից փախչել չեք կարող». Վարդանյանն օգտագործած լաթե կտորը համեմատեց իշխանականների հետ
Տեսանյութեր«Քանի որ իմ գործընկերներից միայն ես եմ Երևանում, ես եմ եկել այստեղ՝ ձեր դեմքին ասելու այն, ինչ մտածում են հազարավոր մարդիկ». Այս մասին ապրիլի՝ 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով կառավարությանը։
«Շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը և թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի դիմաց, անկախ նրանից՝ ինչ կզիջեք, դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։ Այս ամենը հաշվի առնելով միայն արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, որոնք գիտակցում են, որ սա հայկական հարց է»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը՝ ցույց տալով ձեռքում օգտագործված փալաս և նշելով, որ հիմա Հայաստանի անունից բանակցում է դա.
«Դուք սա եք, սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը և սրանից փախչել դուք չեք կարող»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից