Մոսկվայից ժամանած քանդակագործ ամուսինները ներկայացրել են Քրիստոսի արձանի իրենց տարբերակը (տեսանյութ)
ՏեսանյութերՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարը ոգևորություն է առաջացրել նաև միջազգային հարթակում: Մոսկվայից Երևան ժամանած քանդակագործ ամուսինները նախագծի իրենց տարբերակն են ներկայացրել մրցութային հանձնախմբին:
«Նախագծի մասին տեղեկացել են համացանցից։ Ասվում էր, որ Հայաստանում կառուցվող Քրիստոսի արձանը պետք է ամենաբարձրն ու գեղեցիկը լինի։ Ցանկացանք մենք էլ մասնակցել և ահա այստեղ ենք։ Նշեմ, որ մենք առաջաին անգամ ենք Հայաստանում»,-ասաց ռուս քանդակագործ Մաքսիմ Բատաևը։
Հիշեցնենք, որ դեռևս տարեսկզբին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարեց հայ ժողովրդին վերածննդի ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկի մասին։ Որոշվեց Հայաստանում կանգնեցնել Հիսուս Քրիստոսի արձանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից