ԱԱԾ գործող տնօրենն ինձ հետ կապ չի հաստատել. Արթուր Վանեցյան
ՏեսանյութերԳիշերը անցել է նորմալ, որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել, եղել են մեզ հետ գիշերով բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել եւ ասում են, որ մնալու ենք, պայքարելու ենք, մինչեւ հասնենք մեր վերջնական նպատակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից ի վեր գիշերում է Ազատության հրապարակում՝ բաց երկնքի տակ։
Նա ընդգծեց, որ վրանի տեղադրումը չթույլատրելու որոշումը քաղաքական է. «Քաղաքական իշխանությունները տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, փորձում ենորեւէ կերպ կասեցնել շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չեն հաջողելու։ Երբ ես եկա Ազատության հրապարակ միայնակ էի, այսօր մենք տեսնում ենք, որ այստեղ մշտապես մարդիկ կան, գալիս են շատ տարբեր մարդիկ»,-ասաց Վանեցյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից