Կարող եք ինձ անվանել Ջո Բիդեն․ Բայդեն (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկայի նախագահ Ջո Բայդենն իր ելույթի ժամանակ դժվարացել է արտասանել պատգամավոր Էրլ Բլումենաուերի անունը։ Համապատասխան տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Միաժամանակ, նախագահն ասել է, որ իր անունն արտասանելու ժամանակ նույնպես կարող են սխալներ թույլ տալ։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ռոն Ուայդենին և Ջեֆ Մերքլիին, սակայն չի կարողացել պատշաճ կերպով արտասանել պատգամավոր Էրլ Բլումենաուերի ազգանունը։ Նա մի պահ կանգ է առել, բայց արագ կողմնորոշվել է ու ներողություն խնդրել։
«Դուք կարող եք ինձ անվանել Բիդեն՝ Ջո Բիդեն»,֊ կատակել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից