COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան 

Նախապատվությունը տրվելու է տարածքային համաչափ զարգացմանը. Տիգրան Սարգսյան

Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի բացմանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: «Առաջիկա տարիներին պետական բյուջեի միջոցները բաշխելիս նախապատվությունը տրվելու է տարածքների համաչափ զարգացմանը, քանի որ դրանց անհամաչափ զարգացվածությունը մի կողմից խոչընդոտում է Երևանի զարգացմանը, որովհետև գերկենտրոնացվածությունը ծանրաբեռնվածություն է ստեղծում, մյուս կողմից նպաստում է, որպեսզի մարզերում բնակվող քաղաքացիներն իրենց տարբեր՝ կրթական, մասնագիտական և այլ պահանջները բավարարելու համար ստիպված լինեն մեկնել մայրաքաղաք, ինչը սխալ է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը մարզերն ու համայնքները համեմատության մեջ դիտարկելու նպատակով մշակել է մեթոդներ, որի շնորհիվ կառավարությունը կարողանում է ֆիքսել սոցիալապես խոցելի համայնքներն ու ֆինանսական օժանդակությունն առաջին հերթին ուղղել այդ համայնքներին:

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ համայնքների զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էլ ճանապարհաշինությունն է: «Նախընտրական այցերի ժամանակ հնարավորություն ունեցանք լսել համայնքների ղեկավարներին: Արձանագրեցինք, որ մեծամասնությունն առաջնային է համարում ճանապարհաշինությունը: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք լրացուցիչ ֆինանսներ ներդնել՝ միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, քանի որ այն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց գործունեության համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև դպրոցաշինությունը: Վարչապետի տեղեկացմամբ՝ հանրապետության 1400 դպրոցներից 300-ը ներկայում կապիտալ վերանորոգման կարիք ունեն, իսկ պետությունը դեռևս կարողանում է տարեկան 59 դպրոցների վերականգնման ֆինանսներն ապահովել: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպվելիք դոնորների համաժողովին ներկայացվելու է Հայաստանում բարեփոխումների և ենթակառուցվածքների զարգացման մեծ փաթեթ, այդ թվում դպրոցների վերականգման ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով: Վարչապետի հավաստմամբ՝ բազմաթիվ այլ ենթակառուցվածքային խնդիրներ՝ ջրամատակարարման, գազիֆիկացման և այլն, ևս լինելու են գործադիրի ուշադրության կենտրոնում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության արդիականացման աշխատանքները:

«Հանրապետության նախագահը երկու տարի առաջ խնդիր դրեց, որպեսզի պետությունը լուրջ օժանդակություն ցուցաբերի գյուղատնտեսությանը: Մենք մշակեցինք սերմնաբուծության ծրագիր, և դա արդեն իսկ տվել է իր դրական ազդեցությունը. ներմուծված էլիտար սերմերը հնարավորություն տվեցին էապես բարձրացնել սերմնարատադրությունը»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ պետությունը գյուղացիների համար սուբսիդավորում է պարարտանյութի և դիզվառելիքի սակագները: Նշելով, որ Վանաձորի քիմիական կոմբինատում աշխատանքներ են տարվում պարարտանյութի արտադրության զարգացման ուղղությամբ՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ կոմբինատը կկարողանա այնպիսի ծավալների պարարտանյութ արտադրել, որպեսզի 2013 թվականին ամբողջությամբ բավարարվի գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը:

«Գյուղատնտեսության արդիականցումը ենթադրում է ժամանակակից արտադրողականություն, նոր տեխնիկայի և մեթոդների կիրառում: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հանրապետության 50 համայնքներում սկսել ենք կոոպերատիվների ձևավորման աշխատանքները, որի շրջանակում պետությունը նոր գյուղտեխնիկա է տրամադրում վերջիններիս: Հայտ ենք ներկայացրել Համաշխարհային բանկին, որպեսզի այս ծրագրին մասնակից համայնքների թիվը հաջորդ տարի կրկնապատկվի»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ 2013 թվականի պետական բյուջեով գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք արտոնյալ վարկերի նպատակով ուղղվելու է 7,5 մլրդ դրամ, իսկ վարկային տոկոսները կսուբսիդավորվեն պետության կողմից:

Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների, տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Յուրաքանչյուր մարզ համաժողովին մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված կլինեն տասը համայնքապետեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Ամենադիտված