Գյուղատնտեսության նախարարությունը բաց է համագործակցության համար. Սերգո Կարապետյան
Տնտեսություն
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց «Գյուղատնտեսական դաշինք»-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Դաշինքն ստեղծվել է 2011 թվականին, միավորելով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային 11 կազմակերպությունների և նպատակ ունենալով օժանդակել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Հանդիպման նախաձեռնությունը Դաշինքի անդամներինն էր, որոնք արձագանքելով վերոհիշյալ խնդիրների լուծման համար նպատակների միասնականացման ու ջանքերի մեկտեղման ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոչին, հանդիպման էին եկել քննարկելու համագործակցության ձևաչափը և հետագա քայլերը:
«Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում և լուծումներ են պահանջում, և գյուղատնտեսության նախարարությունը բաց է համագործակցության համար, որին կարող են անդամակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերը»,- նշեց նախարարը, առաջարկելով նախապատրաստել և վավերացման ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական դաշինք»-ի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու փոխըմբռման հուշագիրը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի