COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան 

Կմշակվի տաքսու վարորդների արտաքին տեսքի, ծխելու և այլ հարցերի հետ կապված կանոնակարգ

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջների, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը:

Նշված հարցերի քննարկմանը մասնակցել են ՏԿ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, մի շարք գերատեսչությունների, գործող տաքսի ծառայությունների ներկայացուցիչներ, անհատ ձեռնարկատերեր։

Ա. Ավետիսյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են եղել տաքսի ծառայությունների և անհատ ձեռնարկատերերի լիցենզավորման գործընթացի վերաբերյալ, ինչը միտված էր այդ գործունեության կազմակերպման, իրականացվող աշխատանքների առավել պարզեցմանն ու հստակեցմանը: Բայց անհրաժեշտ է , որ կատարված քայլերը կարևորվեն նաև սպառողների իրավունքների տեսանկյունից:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են այն կոնկրետ աշխատանքները, որոնք կատարվել են հիշյալ խնդիրներին լուծում տալու ուղղությամբ. լիցենզավորման գործընթացում նվազեցվել է թղթաշրջանառությունը, հանվել է մարդատար տաքսի ավտոմեքենաների համար սահմանված 10 տարվա սահմանափակումը, հստակեցվել են լիզենզիա և լիցենզիայի ներդիրներ ստանալու համար ներկայացվող հայտերի մերժման հիմքերը… Կատարվել են նաև արձանագրված խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ, ըստ որոնց վերջին 3 ամիսների ընթացքում, միայն տաքսիների միջոցով ուղևորափոխադրումների դեպքում, հայտնաբերվել և արձանագրվել է 1080 խախտում: Դրանցից 38-ը առանց սակաչափիչների, 160-ը՝ առանց ճանապարհային թերթիկի ուղևորափոխադրում իրականացնելու, իսկ 137-ը՝ լիցենզիայի պահանջների այլ խախտումների համար են։

Կարևորվել են դեղին համարանիշերի ստացման ընթացակարգի առավել դյուրացման, տաքսիներում տեղադրված հաշվիչների նկատմամբ պահանջների խստացման խնդիրները: Արդյունքում՝ ուղևորը պետք է հստակ իմանա, թե փոխադրավարձը որքան է 1 կմ-ի համար, որքան պետք է վճարի նստելավարձի, կամ մեքենայի սպասելու համար:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը՝ քննարկվող խնդրի վերաբերյալ, առաջարկել է էլ ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշերի պահանջը, փոխարենը՝ տաքսիների վրա հոլոգրաֆիկ որևէ նշան փակցնել։

Հանգամանորեն քննարկվել է հաշվիչների խնդիրը։ Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանն առաջարկել է միասնական վճարի չափ սահմանել բոլոր տաքսիների համար: «Նստելավարձը պետք է նույնը լինի, իսկ ուղևորավարձը պետք է սահմանվի՝ ելնելով տվյալ մեքենայի որակից։ Դրանից հետո արդեն թող սպառողն ինքը որոշի՝ թա՞նկ է, թե՞ էժան տվյալ մեքենայից օգտվելը»,-ասել է նա, ինչին համակարծիք են եղել նաև քննարկմանը ներկա տաքսի ծառայությունների ներկայացուցիչները։

Քննարկվող կարևորագույն հարցերից մեկն էլ վերաբերել է իրենց անձնական մեքենայով տաքսի ծառայություն մատուցել ցանկացող անհատներին հնարավորինս ընդառաջելու խնդրին: Արտահայտելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության դիրքորոշումը, նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը նշել է. «Ուզում ենք դաշտն ազատել նրանց համար, ովքեր 1 մեքենայով ուզում են աշխատել՝ դրանով լուծելով իրենց սոցիալական խնդիրները»:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև վարորդների արտաքին տեսքի, ծխելու, ամենօրյա բուժզննում անցնելու, մեքենաների տեխնիկական վիճակի հետ կապված մի շարք հարցեր։ Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկել է այդ խնդիրներին լուծում տալու համար մշակել վարորդների վարքականոններ։ «Մենք կմշակենք նման մի կանոնակարգ և առաջիկայում կներկայացնենք քննարկման»,- այս առաջարկին ի պատասխան՝ ասել է Ա. Ավետիսյանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրները, առաջարկություններն ու մտահոգությունները, անպայման հաշվի կառնվեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Ամենադիտված