COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան 

Գյուղական համայնքների համաժողովը հավակնում է դառնալ ամենամյա

Տնտեսություն

Ջերմուկում հոկտեմբերի 5-ին աշխատանքն է սկսել Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների մասնակցությամբ: Համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և հավակնում է դառնալ ամենամյա: Առաջին համաժողովն անցկացվել էր անցած տարի՝ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովի լիագումար նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ համաժողովն արդեն դառնում է ավանդական ու ևս մեկ հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման հետ կապված խնդիրները: «Այս տարի համաժողովի օրակարգում ներառել ենք ՏԻ ոլորտի համար այն առաջնահերթ խնդիրները, որոնք կարևորվում են նաև կառավարության կողմից», -ասել է փոխվարչապետը: Նա հաջողություններ է մաղթել մասնակիցներին՝ ակնկալելով նաև ակտիվ քննարկումներ թեմատիկ աշխատանքային խմբերում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշել է, որ երկխոսության նման ձևաչափը կառավարությանը հնարավորություն է տալիս ճշգրտել առաջնահերթությունները՝ համայնքների և տարածքային համաչափ զարգացման հարցում, որը հռչակվել է կառավարության հինգ գերակա խնդիրներից մեկը: Տ. Սարգսյանը ընդգծել է, որ համաժողովի ընթացքում արված առաջարկությունները և հարցադրումները գտնվելու են ուշադրության կենտրոնում, և նախարարությունները հաշվի են առնելու դրանք՝ համապատասխան ծրագրեր մշակելիս:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը՝ անդրադառնալով կազմակերպության կողմից տեղական ինքնակառավարման ոլորտում և համայնքներում իրականացվող ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ տեղական մակարդակում տնտեսական և քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ևս ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաև հայտնել է, որ ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես՝ հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր:

«Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքս Սարդարն իր ելույթում ծանոթացրել է «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում կատարված աշխատանքներին և ներկայացրել է գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ իրենց մոտեցումները: Ըստ նրա՝ հարակից համայնքներում առկա ռեսուրսները միավորելը միակ ուղին է, որը հնարավորություն կտա համայնքներում ապահովել ամենակարևոր ծառայությունների մատուցումը:

Ելույթով հանդես է եկել նաև Շիրակի մարզի Ախուրիկ գյուղական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը՝ խոսելով վերջին տարիներին համայնքում իրականացված աշխատանքների, համայնքի զարգացման ծրագրերի մասին:

Լիագումար նիստից հետո կմեկնարկեն թեմատիկ վեց խմբերի աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի ամենաարդիական խնդիրները՝ տեղական ժողովրդավարությունից մինչև համայնքներում հանրային ու մասնավոր հատվածի համագործակցություն:

Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների ու տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզ մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված է տասը համայնքապետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Ամենադիտված