Ամերիկուհին իր 100-ամյակի առիթով թռել է պարաշյուտով
ՏեսանյութերՖլորիդայում տեղի բնակչուհին իր հարյուրամյակի առիթով թռել է պարաշյուտով: Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Թոշակառուն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին գծի բուժքույր է եղել։ Իր առաջին պարաշյուտով ցատկը կինն արել է հրահանգչի հետ։
«Ես երբեք չեմ փորձել պարաշյուտով թռչել: Շատ բան եմ փորձել 100 տարվա ընթացքում, ուստի մտածեցի, որ պետք է անեմ նաև դա, քանի դեռ կարող եմ: Պետք է ասեմ, որ սարսափելի էր», - ասել է նա վայրէջքից անմիջապես հետո:
Սալիվանը նշել է, որ առաջին պարաշյուտով ցատկը կլինի վերջինը։ Վայրէջքից հետո նա նշել է իր ծննդյան տարեդարձը ընկերների և ընտանիքի հետ Ֆորտ Փիրսի ամրոցում: