Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությոնների սրումը հանգեցրել է նավթի համաշխարհային գների բարձրացմանը:
WTI տեսակի նավթի գինը Նյու Յորքյան NYMEX բորսայում բարձրացել է 3.57 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 91.71 ԱՄՆ դոլար:
Brent տեսակի նավթի գինը InterContinental Exchange Futures Europe բորսայում բարձրացել է 4.41 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 112.58 ԱՄՆ դոլար:
Երեկ Թուրքիայի պառլամենտը թույլատրել է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողույթուններ սկսել Սիրիայի դեմ:
Նավթի գները բարձրացել են այն մտավախության հետևանքով, որ Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումը կարող է խափանվել, քանի որ տվյալ տարածաշրջանով մեծ քանակությամբ գազի խողովակներ են գնում, որոնք կարող են վնասվել ռազմական գործողությունների արդյունքում:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի