The Associated Press. Ռուսական ԶՈՒ ևս 30 տարի Տաջիկստանում
Ռուսաստան
Ռուսաստանը և Տաջիկստանը կնքել են պայմանագիր, որի համաձայն ռուսական ռազմական ներկայությունը նախկին սովետական հանրապետության տարածքում կերկարաձգվի 30 տարով, փոխանցում է The Associated Press-ը:
Սույն պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի' Տաջիկստան կատարած այցի շրջանակներում:
The Associated Press-ի հավաստմամբ. միջինասիական պետության տարածքում այս պահին տեղակայված է Ռուսաստանի 201-րդ մոտոհրաձգային դիվիզիան' մոտավորապես 7000 մարդ: Նրանք հիմնավորված են Դուշանբեում, Կուլյաբեում և Կուրգան-Տյուբեում:
Վերոնշյալ պայմանագիրը կնքվել է այն պահին, երբ բազմաթիվ մասնագետներ անհանգստություն էին արտահայտում հնարավոր հետևանքների կապակցությամբ, որոնք առաջ են գալու հարևան Աֆղանստանի տարածքից 2014թ. ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո:
Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ բանակցություններից հետո բարձր գնահատական է տվել ռազմական պայմանագրին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)