Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Տնտեսություն
Երեկ տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26084135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 368 մլն դրամ, որից մրցակցային՝ 2 մլրդ 350 մլն դրամ, ոչ մրցակցային՝ 18 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,430,799,275 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5667% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 9.7500%:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի