Տեղի է ունեցել միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Տնտեսություն
Հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294174) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 500 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 990 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 510 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2,752,000,366 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2723% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3300%:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի