Ֆինանսների նախարարը Տոկիոյում է
Տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո՝ մասնակցելու Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը: Հայաստանի պատվիրակության կազմում են կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք:
Նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում են Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի