Որակավորման վկայական է ստացել 7 աուդիտոր և 3 հաշվապահ
Տնտեսություն
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա 3-րդ քննության արդյունքները: Հրավիրված 27 դիմորդներից քննությանը մասնակցել է 18-ը, որոնցից 7-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 235 աուդիտոր:
Հրապարակվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա տասնմեկերորդ քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների՝ հրավիրված 22 դիմորդներից քննությանը ներկայացել է 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 3-ին: Հայաստանի Հանրապետությունում 09.10.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունի 585 հաշվապահ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի