Հստակեցվում է ՔԿԱ գրանցման (ԶԱԳՍ-ի) ընթացակարգը
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը հաստատել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս ՔԿԱԳ(Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն) կատարելու դեպքերը և կարգը, որը հնարավորություն է տալիս ամուսնության պետական գրանցումը կատարել ՔԿԱԳ մարմնի գրասենյակից դուրս՝ համապատասխան վայրում՝ վճարելով 50 հազար դրամ:
Հաստատվել է նաև բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստի «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծման կարգը, որի համաձայն՝ կրճատվում են մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի քանակը և թույլտվություն ստանալու ժամկետը։
ՀՀ կառավարությունը հաստատել է նաև ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը, որով ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կարող են ապահովվել ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի