Կատարելագործվելու է աուդիտորական գործունեության օրենսդրական դաշտը
Տնտեսություն
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։
Նշելով, որ նախագիծն ընդհանուր առմամբ բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտարկելու անհրաժեշտությունից, գործադիրն, այնուամենայնիվ, նախագծով առաջարկվող աուդիտորների մասնագիտական պատասխանատվության պահանջի սահմանումը ռիսկային է համարել։
Առաջարկվել է լրամշակել նախագիծը հետագայում նախագծերի փաթեթի տեսքով շրջանառության մեջ դնելու համար` պարտադիր ապահովագրության նոր տեսակի սահմանումն առանձին օրենքով լիարժեք կարգավորելու նպատակով։ Գործադիրը նաև պատրաստակամություն է հայտնել նախագիծը լրամշակելու հարցում համագործակցել դրա հեղինակների հետ։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի