Պուգաչովան իր ավանդական հագուստը փոխարինել է ջինսերով (լուսանկար)
Ռուսաստան
Ալլա Պուգաչովան բոլորին ցնցել է իր հագուկապով:
Դեռ ամռանը սկսեցին խոսել այն մասին, որ Պուգաչովան կտրուկ փոխել է իր ոճը: Շատ նիհարել է, երիտասարդացել է, և ամենակարևորը՝ հրաժարվել է իրեն հատուկ ավանդական շորերի ձևից: Ինչպես այդ ժամանակ պարզվեց, պրիմադոննան նոր ոճաբան ունի: Եվ հենց նրան է հաջողվել համոզել երգչուհուն կրել բոլորովին այլ իրեր, որոնցից երգչուհին երկար ժամանակ հրաժարվում էր:
Պուգաչովայի նոր ոճաբանն այս առիթով ասել է. «Ես ցանկացա Պուգաչովային վերածել սեքս-թագուհու: Մենք բոլորս գիտենք լեգենդ պրիմադոննային, իսկ հիմա նա ցանկալի է, գայթակղիչ, նրբագեղ»: Այս մասին հայտնում է news.guru.ua-ն:
Ալլա Պուգաչովան ֆիլմերից մեկի պրեմիերային ներկայացել է ջինսանման լեգինսներով և երկար վերնահագուստով:
{gallery}77{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)