Սեքսով զբաղվելիս աղմուկ հանողները կտուգանվեն
Ռուսաստան
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի պատգամավորները հիմք են ընդունել վարչական իրավախախտումների մասին օրենքում Սմոլնիի կատարած փոփոխությունները՝ հստակեցնելով դրա որոշ դրույթներ:
Օրինագծով, մասնավորապես, արգելվում է գիշերային ժամերին լռությունը ճիչով, թակոցով, կահույքի տեղափոխմամբ, երգով, երաժշտական գործիքներ նվագելով, սուլոցով խաթարելը: Այսուհետ կարգելվեն նաև աղմկալի սեքսն ու կատուների քայլքը: Եթե փաստաթուղթն օրենքի ուժ ստանա, գիշերային աղմկալի ակտիվությունը օրինախախտներին կարժենա 500-4000 ռուբլի. այդքան է կազմում տուգանքը ֆիզիկական անձանց համար:
Ընդհանրապես գիշերային աղմուկն ավելի թանկ կարժենա պաշտոնյաների համար՝ 5-10 հազար ռուբլի: Իրավաբանական անձինք նման խախտման համար կտուգանվեն 25-50 հազար ռուբլով: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:
Օրինագիծը նախատեսում է տուգանքի բարձրացում նաև շների զբոսանքի կանոնների խախտման և հասարակական տրանսպորտում անտոմս ուղևորության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)