Մասնագետը բացատրել է՝ ինչպես կարելի է ստուգել՝ կա՞ արդյոք բերանի տհաճ հոտ
ԱյլԲերանի տհաճ հոտի պատճառները կարող են լինել վերին շնչուղիների կամ ստամոքսի հիվանդությունների և կարիեսի առկայությունը, իր Telegram ալիքում ասել է գաստրոէնտերոլոգ Օլգա Սմիրնովան։
Ամենատարածված պատճառը, որը կազմում է հալիտոզի բոլոր դեպքերի 85%-ը, բակտերիաների կենսագործունեության արդյունքն է։ Առավել հաճախ դրանք բազմանում են խորը ակոսներում և լեզվարմատի վրա։ Ստուգելու համար, թե արդյո՞ք կա տհաճ հոտ, պետք է վերցնել լեզվի քերիչ կամ թեյի գդալ:
«Պետք է արմատից մի փոքր քերծվածք անել և թողնել 30 վայրկյան, հետո հոտոտել: Եթե հոտ է գալիս, ապա 5-7 օր ատամի թել պետք է օգտագործել և ատամները լվանալուց հետո բերանի ողողումներ անել։ Ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողեք ջրով։ Մենք բավականաչափ ջուր ենք խմում, և եթե սննդակարգում շատ սպիտակուց կա, կրճատում ենք դրա քանակը»,- ասել է բժիշկը։
Եթե տհաճ հոտը երկար է պահպանվում, պետք է դիմել բժշկի։ Հալիտոզը կարող է վկայել կերակրափողի դեֆորմացիայի, ստամոքսի խոցի և նույնիսկ քաղցկեղի մասին։