Սաուդցի կուրսանտներին հեռացրել են բրիտանական ռազմական ակադեմիայից շքեղության պատճառով
ԱյլԲրիտանական թագավորական ռազմական ակադեմիան Սանդհերսթը վտարել է սաուդցի յոթ կուրսանտների` ուսման ընթացքում շքեղ ապրելակերպ վարելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական DailyMail ինտերնետային պորտալը։
Ինչպես նշվում է, Սաուդյան Արաբիայի թագավորական ուսանողները թանկարժեք նվերներ են տվել իրենց հրահանգիչներին՝ BMW և Mercedes ավտոմեքենաներ, Rolex ժամացույցներ և ուղևորություններ դեպի էլիտար հանգստավայրեր։ Հեռացումը կատարվել է գեներալ-մայոր Դունկան Կապսի կողմից, նվերներ ընդունած հրահանգիչները ստացել են կարգապահական տույժեր:
Ավելի վաղ The Telegraph-ի սյունակագիր Ջերեմի Ուորները գրել էր, որ Սաուդյան Արաբիան խոչընդոտում է արեւմտյան երկրներին պատժամիջոցներով «խեղդել» Ռուսաստանին։ Նրա խոսքով, էներգետիկ էմբարգոն բարդ, տնտեսապես ցավոտ և դիվանագիտորեն դժվար քայլ է նույնիսկ Մեծ Բրիտանիայի համար, որն այնքան էլ կախված չէ Ռուսաստանից ներկրումներից, որքան մյուս պետությունները։