Ամերիկացի կոնգրեսականը ՉԹՕ-ի բախումն ինքնաթիռին անվանել է «ժամանակի հարց»
ԱշխարհԱՄՆ կոնգրեսական Թիմ Բուրշեթը հայտարարել է, որ չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ) բախումն ինքնաթիռին կարելի է անվանել «ժամանակի հարց»։ Ամերիկացի քաղաքական գործչի խոսքերը հայտնում է Daily Star-ը։
Բուրշեթի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը պետք է հրապարակի բոլոր այն ապացույցները, որոնք ունի ՉԹՕ-ների հետ օդաչուների հանդիպումների մասին։ Միեւնույն ժամանակ, օդաչուներն իրենք պետք է կանչվեն Կոնգրես՝ ցուցմունք տալու։
57-ամյա քաղաքական գործիչը նաև նշել է, որ Պենտագոնի և ՆԱՍԱ-ի կատարած ընթացիկ հետազոտությունները բավարար չեն իրենց դանդաղ առաջընթացի պատճառով։