«Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացել
Գիտություն և Մշակույթ«Հարի Փոթերի» մասին հայտնի սագայի հեղինակ Ջ.Ք. Ռոուլինգին սպառնացել են սպանել այն բանից հետո, երբ նա հրապարակային աջակցություն է հայտնել գրող Սալման Ռուշդիին, ով հարձակման է ենթարկվել դասախոսության ժամանակ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Գրողը միջադեպը մեկնաբանել է Twitter-ի իր էջում. «Սարսափելի նորություն: Ես ինձ շատ վատ եմ զգում։ Թող նրա հետ ամեն ինչ լավ լինի»,- գրել է Ռոուլինգը: «Մի անհանգստացիր: Հաջորդը դու ես»,- իր գրառմանը պատասխանել է օգտատերերից մեկը։ Ըստ նյութի՝ նա սպառնալիքներ է ստացել ծայրահեղականից, ով նախկինում աջակցել է Ռուշդիի դեմ մահափորձի մեջ կասկածվող Հադի Մաթարին։