Բերման է ենթարկվել Սալման Ռուշդին դանակահարողը
Աշխարհ
Բերման է ենթարկվել հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակվողը: Նյու Յորք նահանգային ոստիկանության մամուլի խոսնակ Եվգենի Ստանիշեւսկին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուշդին դանակով առնվազն երկու հարված է ստացել՝ պարանոցի եւ որովայնի շրջանում։
Գրողի գործակալը, իր հերթին, ասել է, որ Ռուշդին արհեստական շնչառության սարքին է միացված, նրա լյարդը վնասված է, չի կարողանում խոսել, եւ, ամենայն հավանականությամբ, կկորցնի մեկ աչքը։ Հարձակվողը՝ Նյու Ջերսիից 24-ամյա Հադի Մաթարը բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ռուշդին հարձակման է ենթարկվել ինստիտուտի բեմում՝ Նյու Յորքում իր ելույթից առաջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն