Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրում Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա Ֆինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցել Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում 

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Հայաստան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր` օգոստոսի 14-ին, տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։

Տոնի խորհուրդը

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում էր Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին եւ առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի եւ նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն եւ այնտեղ կատարում Սուրբ Պատարագի խորհուրդը:

Ս. Հովհաննես Ավետարանիչը փայտի վրա նկարում  է Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով եւ իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները եւ ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին եւ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման եւ թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը եւ չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին եւ մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները կամենալով մխիթարել Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը, որն էլ առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչեւ այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ եւ օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն եւ մեր Աստծուն»:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց եւ Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց եւ Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկը
Ամենադիտված